Դեսպան Ռ.Կարապետյանն ազատվել է արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օրենք է ստորագրել՝ դեսպան Ռ.Կարապետյանին ազատել իր լիազորություններից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով’ որոշում եմ.

Ռուբեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Պորտուգալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,- ասվում է հրամանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում