17.1 C
Yerevan

Սեյրան Օհանյանը ՀԲԸՄ-ն համարում է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը

Նմանատիպ

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 5500 մարդ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն...

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 2 հայ զինծառայողների պահման պայմանների մասին

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա...

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hուլիսի 6-ին հանդիպել է «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» (ՀԲԸՄ) ուսանողական ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Սեյրան Օհանյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ մեծ ներդրում և գործունեություն ծավալող կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:

«Իր գործունեության ողջ ժամանակահատվածում ՀԲԸՄ-ն տարբեր ծրագրեր, միջոցառումն եր է իրականացրել, որոնք ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության շենացմանը: Հատկապես կարևոր են Հայաստանի սահմանամերձ գյուղերում և Արցախում իրականացվող ծրագրերը: Այդ ծրագրերի արդյունքը նկատում է նաև սահմանին կանգնած զինվորը: Փաստը, որ երկիրը շենացվում է, կառուցվում՝ պարտ ավորեցնում է զինվորին, որ ավելի լավ տանի ծառայությունը, հետևի անվտանգության ապահովմանը»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի իրականացնել միայն համատեղ ջանքերով: Այս համատեքստում պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, որի գրավականը ժողովրդի առջև բաց լինելն է:

ՀՀ պաշտպանության նախարարը ոգևորիչ և ուշագրավ է համարել նաև փաստը, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդները հետաքրքրված են հայկական զինված ուժերով և ցանկություն են հայտնում ծանոթանալ ինչպես բանակի առօրյա կյանքին, այնպես էլ այն խնդիրներին, որոնք իրականացնում է հայ զինվորը: Այս առումով, համագործակցելով տարբեր կառույցների հետ, պաշտպանության նախարարությունն իրականացնում է միջոցառումներ, որոնց շնորհիվ ավելի է ամրապնդվում երիտասարդների կապը զինված ուժերի հետ:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 5500 մարդ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն...

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 2 հայ զինծառայողների պահման պայմանների մասին

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա...