23.1 C
Yerevan

Խաղողագործության ու գինեգործության ոլորտում աշխատանքներ են տարվում նոր որակ հաղորդելու ուղղությամբ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Այսօր կառավարությունը սահմանեց հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման համար նախատեսված պարբերական կամ անընդհատ գործողության թորման սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները:

Որոշման ընդունումը պայմանավորված է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի պահանջը կատարելու անհրաժեշտությամբ: Օրենքի պահանջով ՀՀ կառավարությունը պետք է սահմանի հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները, որոնք որևէ իրավական ակտով դեռևս սահմանված չեն:

Գինեգործական արտադրանքը, մասնավորապես կոնյակն ու կոնյակի սպիրտը, Հայաստանից արտահանվող հիմնական արտադրատեսակներից են և ունեն ծավալային աճի մեծ ներուժ: Բացի այդ, Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ կոնյակագործությունն ընդգրկվել է առաջնային ոլորտների շարքում: Այդ պատճառով անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունն ու թողարկվող արտադրանքի ցուցանիշները համապատասխանեցնել միջազգային ընդունված պահանջներին:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել թողարկվող հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու արտադրանքի որակական ցուցանիշները, որը հնարավորություն կտա ավելացնելու դրանց արտահանման ծավալները:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կառավարությունը խաղաղագործության և գինենգործության ոլորտում միասնական քաղաքականության իրականացման, առհասարակ, ոլորտի զարգացման նպատակով որոշում ընդունեց խաղողագործության և գինենործության հիմնադրամ ստեղծելու մասին:

Հայկական գինեգործությունը ունենալով զարգացման մեծ ներուժ, համակարգված քաղաքականության շնորհիվ կարող է հաջողությամբ հանդես գալ աշխարհի ամենախսապահանջ շուկաներում և ապահովելով արտահանման պատշաճ ծավալներ էականորեն ազդել երկրի տնտեսական ցուցանիշների վրա:

spot_imgspot_img