Պ.Մակեյան. «Թող Զուրաբյան Լյովիկը չհանգստանա, որ չենք ներկայացնելու»
Նմանատիպ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մասնակցելու է ՀԱԿ-ի քաղխորհրդի մյուս շաբաթվա նիստին եւ ներկայացնելու է իրենց ծրագիրը՝ ՀԱԿ-ի առողջացման հետ կապված։
«Թող Զուրաբյան Լյովիկը չհանգստանա, որ չենք ներկայացնելու»,- ասաց նա «Ա1+»-ի հետ զրույցում։
Նախորդ քաղխորհրդի նիստերին չմասնակցելը, ըստ պարոն Մակեյանի ,պայմանավորված էր նրանով, որ գործընկեր ոչ բոլոր կուսակցությունների հետ էին հասցրել հանդիպել եւ քննարկել ծրագիրը։
Պարոն Մակեյանը այսօր չցանկացավ մեկնաբանել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի հայտարարությունն իր հրաժարականի պահանջով։
«Կուսակցությունը լուրջ կուսակցություն է եւ հիմա մարդիկ պատվերով ինչ- որ խնդիր են լուծում եւ ես դա չեմ ուզում մեկնաբանել»,-ասաց նա։
Փոխարենը պարոն Մակեյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հունվարի 13-ի քաղխորհրդի նիստում հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ եթե 3 ընդդիմադիր թեկնածուները հանդես գան միասնական ճակատով, ապա կուսակցությունը կլինի առաջին գծում։
«Եթե ոչ,ապա կուսակցության անդամները ազատ են որեւէ ընդդիմադիր թեկնածուի սատարելու, հատկապես Հրանտ Բագրատյանին, որովհետեւ նա մեր գործընկերն է»,- եզրափակեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում