Սիրիայում զոհվել են «Մի-25» ուղղաթիռի ռուս օդաչուները. ահաբեկիչները կիրառել են ամերիկյան հակատանկային հրթիռներ

Սիրիայում զոհվել են «Մի-25» ուղղաթիռի ռուս օդաչուները. ահաբեկիչները կիրառել են ամերիկյան հակատանկային հրթիռներ

Սիրիայում՝ Պալմիրայի նահանգում, երկու ռուս հրահանգիչ-օդաչու է զոհվել, երբ ԻՊ-ի զինյալները խոցել են նրանց կառավարման տակ գտնվող սիրիական Մի-25 մարտական ուղղաթիռը, հայտնում է Interfax-ը` հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հուլիսի 8-ին ռազմական   հրահանգիչ -օդաչուներ  Ռյաֆագատ Խաբիբուլինը և Եվգենի Դոլգինը Հոմս նահանգում թռիչք են իրականացրել ռազմամթերք տեղափոխող սիրիական «Մի-25»  ( Մի 24-ի արտահանվող տարբերակը) ուղղաթիռով», – ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նախարարությունից տեղեկացնում են, որ  ուղղաթիռը խոցվել է այն բանից հետո, երբ խափանել է ահաբեկիչների հարձակումը. այդ ժամանակ ԻՊ-ի զինյալները հարձակման տակ են պահել սիրիական զորքերի դիրքերը, և ճեղքելով պաշտպանությունը,  առաջ են շարժվել դեպի խորք՝ ստեղծելով գերիշխող բարձունքի գրավման վտանգ:

«Ուղղաթիռի անձնակազմը սիրիական հրամանտարությունից զինյալներին ոչնչացնելու հարցում է ստացել: Անձնակազմի հրամանատար Խաբիբուլինը հարձակում գործելու որոշում է կայացրել և ռուսական անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում  ահաբեկիչների հարձակումը ձախողվել է»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն և մանրամասնում. «Ծախսելով ռազմամթերքը, շրջադարձի ժամանակ ահաբեկիչների՝ ցամաքից արձակած կրակից ուղղաթիռը խոցվել է և ընկել Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածք»,- ասվում է հաղորդագրությունում:

Lenta.ru-ն իր հերթին հաղորդում է, որ ահաբեկիչները կիրառել են ամերիկյան  TOW հակատանկային հրթիռային համալիր:

Այսպիսով,  պաշտոնական տվյալներով Սիրիայում ՌԴ գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 13 ռուս զինծառայող: 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում