Սամվել Մայրապետյանը «պաժառնու» շենքն էլ է գնել. Մամուլ
Նմանատիպ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն օրերս տեղեկացրել էր, որ Հայաստանի խոշոր օլիգարխներից մեկը’ Սամվել Մայրապետյանը, իր հերթական էլիտար շենքի համար «տարածք է ազատագրել» ՀՀ քաղաքացիներից: Թերթը նշել էլ, որ խոսքը «Պաժառնու հայաթի» տների մասին է, որի համար Մայրապետյանը վճարել է քառակուսի մետրի համար 1000 ԱՄՆ դոլար: Եղել են քաղաքացիներ, որոնք հրաժարվել են ինքնակամ վաճառել իրենց սեփականությունը, սակայն նրանց ասվել է, թե, ի վերջո, տարածքը ճանաչվելու է գերակա շահ և տրվելու է Մայրապետյանին, և լավ կլինի, որ հիմա նրանք ինքնակամ վաճառեն տները, քանի գործարարը վճարունակ է:
Խմբագրությունն այս հրապարակման կապակցությամբ հեռախոսազանգ է ստացել: Պուշկինի 4 հասցեում բնակվող քաղաքացին տեղեկացրել է, որ տարածքը երեք տարի առաջ է գերակա շահ ճանաչվել, և իրենց բակում երկու սեփականատերեր են, որ հրաժարվել են համաձայնել Մայրապետյանի առաջարկած պայմաններին: Քաղաքացին տեղեկացրել է նաև, որ «Պաժառնու» շենքը ևս Մայրապետյանը գնել է, իսկ հրշեջ ծառայությունը տեղափոխվել է այլ տարածք: Քաղաքացին պատմել է, որ երբ այն ժամանակ իրենք Մայրապետյանին ասել են’ ինչ կստացվի, եթե իրենք հրաժարվեն վաճառել իրենց սեփականությունը, Մայրապետյանը պարզապես հակադարձել է’ «կկոխեմ գերակա շահի տակ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում