ՀԱԿ քաղխորհրդի նիստերին Դեմիրճյանի կուսակցությունը չի մասնակցել
31/01/2013 10:16
Նմանատիպ
Երեկ ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստին ՀԺԿ-ից որևէ մեկը չի մասնակցել, որը հաստատում է ՀԺԿ-ՀԱԿ հակասությունների մասին խոսակցությունները: «Դուք սխալվում եք, ձեր իմացածը ճիշտ չէ»,- «Հրապարակի» լրագրողին ասել է ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: «ՀԺԿ ներկայացուցիչը հիվանդ է և մեզ տեղեկացրել է, դա է պատճառը»: ՀԺԿ-ում բոլո՞րն են հիվանդ: «Դիմեք Լևոն Զուրաբյանին»,- խուսանավել է Հայոցյանը: Ի դեպ, նիստին չեն մասնակցել նաև Մակեյանի և Գիմիշյանի կուսակցությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում