Պարենային ապրանքների գները 2016-ի հունիսին 2015-ի հունիսի համեմատ իջել են
Նմանատիպ
Անահիտ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
2016-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ հունիսին մայիսի նկատմամբ գնանկումը կազմել է 0,5 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գները 2016-ի հունիսին 2015-ի հունիսի համեմատ իջել են 2,6 տոկոսով, իսկ այս տարվա մայիսիի համեմատ`1,2 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հունիսին մայիսի համեմատ 1,2 տոկոս գնանակումը պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, մսամթերքի՝ 18,3-1,2 տոկոս գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 18,3-0,2 տոկոս գնանկում, 3-ում` 0,1-27,4 տոկոս գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում