«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Ձամբրոտան վստահություն է հայտնել, որ թուրինցիները ոչինչ չեն կորցնի կիսապաշտպան Պոլ Պոգբային վաճառելով, եթե նրա համար մեծ գումարներ վճարեն։
-Երբ ես «Յուվենտուսում» էի խաղում, մեր թիմում փայլում էր Զիդանը։ Ակումբը նրան ռեկորդային գնով վաճառեց «Ռեալին», որոնցով գնեց Բուֆֆոնին, Թյուրամին և Նեդվեդին։ Այնպես որ՝ անգամ Պոգբային ստիպված վաճառելու դեպքում կարելի է ակումբում այլ բարձրակարգ ֆուտբոլիստների սպասել,-ասել է Ձամբրոտան։