18.1 C
Yerevan

Դավթաշեն-Աշտարակի մայրուղու կառուցման ծրագրի նպատակով կիրականացվի գույքի և հողատարածքի իրացում

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...

ՀՀ կառավարությունը հաստատեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի 2-րդ տրանշով Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը, որը բխում է Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. ստորագրված վարկային համաձայնագրից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ այժմ հիշյալ ճանապարհահատվածում հնարավոր կլինի իրականացնել ազդեցության ենթարկված գույքի և հողատարածքի իրացումը, որից հետո կսկսվի շինարարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաջորդ որոշմամբ գործադիրը քաղաքային մայրուղու շինարարության որոշ տարածքներ ճանաչեց բացառիկ՝ գերակա հանրային շահ: «Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինաշխատանքի իրականացման շահը գերակա է օտարման ենթակա գույքի և հողատարածքի սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքի օտարման: Բնակիչների հետ տեղում անցկացվել են հանդիպումներ, ներկայացվել է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, տեղեկություն է տրամադրվել նաև հեռախոսով»,- ասաց Տարոն Մարգարյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...