Գործադիրը մերժել է ԲՀԿ-ական պատգամավորների՝ օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթը
31/01/2013 15:26
Նմանատիպ
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և էլինար Վարդանյանի’ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում հեղինակներն ակնկալում են բարելավել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց և անչափահաս դատապարտյալների իրավական վիճակը։
Կառավարության եզրակացության համաձայն, առաջին նախագիծը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, մյուսները ևս մի շարք առարկություններ են հարուցում, ուստի գործադիրը դեմ է փաթեթի ընդունմանը։ Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում