Պ.Հայրիկյանի վիրահատությունը հաջող է անցել
01/02/2013 13:02
Նմանատիպ
Երեկ ուշ երեկոյան մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վիրահատությունը հաջող է անցել:
Այս մասին լրագրողներին հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Բժիշկների հետ զրույցից հետո Ն.Զոհրաբյանը նշել է. «Վիրահատությունը հաջող է անցել, բժիշկները վիճակը բավարար են գնահատում: Նա անզգայացումից դեռ դուրս չի եկել, սակայն գիտակցության գալու նշաններ արդեն ցույց է տալիս»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում