Ս.Բալասանյան. «Այս դեպքը մեզ հայտնի արտաքին ուժերը փորձելու են օգտագործել մեր պետության դեմ»
Նմանատիպ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձն ու հույս հայտնելով, որ հանցագործությունը շուտափույթ կբացահայտվի.
«Ցավով տեղեկացա նախագահի թեկանածու Պարույր Հայրիկյանի դեմ երեկ կատարված մահափորձի մասին: Որպես Գյումրու քաղաքապետ դատապարտում եմ կատարվածը և ակնկալում գործի շուտափույթ բացահայտում, կարծում եմ նաև, որ անկախ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ունեցած շարժառիթներից, միևնույն է’ այս դեպքը մեզ հայտնի արտաքին ուժերը փորձելու են օգտագործել մեր պետության դեմ՝ սևացնելով Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների նորմալ ու բնականոն ընթացքը:
Սա նշանակում է, որ կատարվածն ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյան անձի, այլ մեր պետության ու ինքնիշխանության դեմ: Իմ և գյումրեցիների անունից զորակցություն եմ հայտնում Պարույր Հայրիկյանի ընտանիքի անդամներին, ընկերներին և մաղթում վերջինիս արագ ապաքինում»,- մասնավորապես նշվում է Գյումրու քաղաքապետի տարածած հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում