Ա.Աշոտյանը «Apple»-ի գործադիր տնօրենին առաջարկում է «iOS» համակարգում հայերեն ստեղնաշար կիրառել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել «Apple» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում, մասնավորապես, ասված է.

««Apple» ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում:

Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին և աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը /iOS/ չունի հայերեն ստեղնաշար:

Վստահ եմ, որ «iOS» համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում