Հ.Բագրատյանի նախընտրական շտաբ. «Մեծ հաշվով, տեղի է ունեցել ահաբեկություն»
Նմանատիպ
Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է.
«Երեկ, հունվարի 31-ին կեսգիշերին մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պայմաններում մեզ համար անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների՝ մեկը մյուսին հետևող հայտարարությունները առ այն, որ մահափորձը ձեռնտու էր իշխանության հակառակորդներին:
Այս մարդիկ, ովքեր հունվարի 31-ից ստանձնել են Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակի պահակի գործառույթը, իրենց հաշիվ չեն ուզում տալ, որ պարտավոր են կարգուկանոն հաստատել երկրում: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ: Մեծ հաշվով, տեղի է ունեցել ահաբեկություն: Երկրում ահաբեկության մթնոլորտի հեղինակները դուք եք:
Մենք սրանում համոզվում ենք քարոզարշավի ողջ ընթացքում: Մոբիլիզացրել եք վարչական ռեսուրսը, կենտրոնացրել եք լրատվամիջոցները, տարածում եք սոցիոլոգիական ապատեղեկատվություն, օրենքը խախտելով կատարում եք հակաքարոզչություն: Ինչ է՞, վախենում եք, որ երկրորդ փուլ էլ չեք անցնի: Լավ մտածեք, ձեր վերջը Հայաստանի վերջը մի դարձրեք:
Այսօր, ձեր միակ փրկությունը հանցագործներին շուտափույթ հայտնաբերելն է, երկրում ահաբեկության մթնոլորտը վերացնելը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում