Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև
Նմանատիպ
Փետրվարի 1-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարում էին հայկական կողմից’ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ճապոնական կողմից’ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարանին:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես’ քաղաքական երկխոսության տեմպերի պահպանումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ճապոնական կողմին ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Կողմերն ընդգծեցին մշակութային և կրթական փոխանակումների կարևորությունը:
Այնուհետև, ճապոնական պատվիրակության ղեկավար Տակեշի Հիկիհարանին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում