Պարզ չէր գեներալ Բալասանյանը բանակցում էր իշխանության կողմից, թե՞ միջնորդ էր. մասնագետ (տեսանյութ)
Նմանատիպ
«Ամենամեծ խնդիրը հաղորդակցությունն է, որը փորձեցին լուծել Վիտալի Բալասանյանի միջոցով, նա շատ վստահելի խողովակ է, ունի բանակցային փորձ, բայց միայնակ լինելու պատճառով այդ միջնորդությունը տապալվեց»,- «Զինված խմբի հետ բանակցությունները. ներկա իրավիճակը և հնարավոր ելքեր» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն ասաց բանակցային գործի մասնագետ Աշոտ Խուրշուդյանը:
Իր հերթին ասուլիսին տեսազանգի միջոցով միացած բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը հավելեց. «Բանակցային լուծմանը խանգարում են վստահության վատթարացմանը նպաստող քայլերը, իշխանությունների կողմից իրականացվող քայլերը ավելի են նպաստում ժողովրդի մոբիլիզացմանը»:
Ըստ նրա՝ կողմերը պետք է լսեն միմյանց, եթե ցանկանում են հարցն այս ճանապարհով լուծել: Միաժամանակ, մասնագետը նկատեց, թե պարզ չէր ընտրված մարդիկ միջնորդ են, թե՞ բանակցող. «Գեներալ Բալասանյանը բանակցում էր իշխանության կողմից, թե՞ միջնորդ էր, տարբերությունը մեծ է: Միջնորդը պետք է գտնի տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար: Եվ եթե կողմերը գտնում են, որ չպետք է արյուն թափվի, այդ հիմքի վրա սկսվում են բանակցություները»:
Մանրամասները՝ Մեդիա կենտրոնի տեսագրությունում
Լուսանկարը ևս Մեդիա կենտրոնի
Հետևեք մեզ նաև Telegram-ում