ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Պ.Հայրիկյանի դեմ մահափորձին
02/02/2013 11:41
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը պատասխանել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ Ամերիկայի ձայնի հարցին:
«Մենք դատապարտում ենք այս բռնությունը, հասկանում ենք, որ Պարույր Հայրիկյանի վիճակն այժմ կայուն է հրազենային վիրավորումից հետո: Հասկանում ենք, որ փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները, համաձայն սահմանադրության, կարող են հետաձգվել, եթե նա չկարողանա շարունակել քարոզարշավը:
Մենք կոչ ենք անում Հայաստանին այս հարցը լուծել սահմանադրությանը համապատասխան, որը կերաշխավորի ազատ, արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաև բոլոր թեկնածուների իրավունքները»,- ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի խոսքերը փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում