Խ.Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունից

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունից: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ երկու կոսակցությունների միջև տարաձայնությունները սկսվել են այն բանիս հետո, երբ անցնելով խորհրդարան Ր.Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից Խ.Քոքոբելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Սակայն Խ.Քոքոբելյանն այդպես չի վարվել՝ հերքելով, որ  նման պայմանավորվածություն կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում