Հայ գրոսմայստերները հաջող են հանդես գալիս Մոսկվայի օփենում

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփենի A մրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր եւ կես քայլով են ետ մնում առաջատարներից:

B (կանանց) մրցաշարում գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը նույնպես ունի 2,5 միավոր: Այստեղ եւս առաջատարները վաստակել են 3-ական միավոր:

Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում