Ա.Աշոտյան. «Եթե որոշ մարդիկ փորձում են արջի ծառայություններ մատուցել, ապա նրանք ենթարկվում են վարչական տույժի»
Նմանատիպ
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն հարցին, թե ինչում են դպրոցականները մասնակցում Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին:
«Սերժ Սարգսյանը նման գործելաոճի կարիք չունի և եթե որոշ մարդիկ փորձում են արջի ծառայություններ մատուցել, ապա այդ մարդիկ ենթարկվում են վարչական տույժի»,- ընդգծել է Ա.Աշոտյանը:
Մեկնաբանելով քարոզարշավին ուսանողների մասնակցության հարցը՝ ՀՀ ԿԳ նախարարն ասել է. «Իրենք ազատ են իրենց քաղաքական կողմնորոշման մեջ և եթե որոշ մարդկանց դուր չի գալիս, որ ուսանողները համակրում են ՀՀԿ-ին, դա առիթ չի տալիս ընդդիմախոսներին քննադատելու ուսանողների քաղաքական կողմնորոշումը»:
Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին դասաժամերի ընթացքում մասնակցելու համար Սյունիքի մարզի Ագարակ գյուղի տնօրենը վարչական տույժի էր ենթարկվել, իսկ երկրորդ դեպքը գրանցվել էր երեկ՝ Արարատի մարզում, որի առթիվ նախարարը նամակով դիմելու է մարզպետին՝ առաջարկելով պատժել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող այն ուսումնական հաստատությունների տնօրեններին, որոնք խաթարել են կրթական գործընթացը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում