Դեսպան Հ.Գասպարյանը ռումինական DIGI 24 հեռուստատեսության հյուրն է եղել

Փետրվարի 2-ին, ռումինական DIGI 24 հեռուստատեսության «Դիվանագիտական անձնագիր» հաղորդման հյուրն էր Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Կեսժամանոց հաղորդման ընթացքում դեսպանն անդրադարձավ Ղարաբաղյան հարցին, հայ-ռումինական առեւտրատնտեսական փոխանակումների վիճակին, ինչպես նաեւ ռումինահայ համայնքի պատմությանն ու նրա ինքնության պահպանության ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

Հաղորդումն սկսվեց Հայաստանի մասին պատմող տեսանյութով, ուր անկախության կայացման ճանապարհին խոսվեց Հայոց ցեղասպանության եւ Ղարաբաղի բռնակցման մասին: Հաղորդման մեջ առանձին բաժին էր հատկացված Վարուժան Ոսկանյանի Շշուկների մատյան վեպի հայերեն թարգմանությանը, ինչպես նաեւ ռումինահայ համայնքի, հայրենադարձության եւ ցեղասպանության վերապրողների մասին պատմող երիտասարդ լուսանկարիչ Անդրեա Տանասեի լուսանկարներին: Հաղորդավարը հետաքրքրաշարժ պատմություններ պատմեց նաեւ ռումինահայ հռչակավոր սրճագործների եւ հանրահայտ Արարատ կոնյակի մասին:

Հաղորդման տեսագրությունը կարող եք գտնել այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում