Պետք է ընդունել ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքը կարող է լինել միայն և բացառապես փոխզիջումը, այլընտրանքը պատերազմն է
16/08/2016 16:03
Նմանատիպ
Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մի քանի նկատառում վերջին օրերին փոխ/զիջումներին վերաբերող աստիճանաբար սաստկացող բանավեճի մասին.
1) Պետք է ընդունել որ արդեն 22 տարի ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքը կարող է լինել ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓՈԽԶԻՋՈՒՄԸ, այլընտրանքը պատերազմն է;
2) Որևէ ՓՈԽԶԻՋՈՒՄ կարելի է բանակցել ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական Ղարաբաղի՝ բանակցությունների ֆորմատ վերադառնալու պարագայում;
3) Որևէ ՓՈԽԶԻՋՄԱՆ կամ դրա մտադրության մասին որևէ պաշտոնական հայտարարություն պիտի արվի ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական Ադրբեջանի հետ միաժամանակ;
4) ՀՀ կամ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների և/կամ քարոզիչների կողմից որևէ միակողմանի արտահայտություն ՓՈՂԶԻՋՄԱՆ կամ դրա մտադրության մասին հայկական դիվանագիտության (եթե դեռ մնացել է) կոպտագույն սխալ է: