«Լեյքերսը» չինացի նորեկ ունի
23/08/2016 21:42
Նմանատիպ
«Լոս Անջելես Լեյքերսի» գլխավոր մենեջեր Միտչ Կապչակը հաստատել է, որ ակումբը 8 մլն դոլար արժողությամբ 1 տարվա պայմանագիր է կնքել Չինաստանի հավաքականի առաջատար Յի Ցզյանլյանի հետ։
-Մենք ուրախ ենք համագործակցել մի բասկետբոլիստի հետ, ով կարող է պարծենալ իր միջազգային հիանալի կարիերայով։ Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ է Յին միանալու «Լեյքերսին»։ Հույս ունենք, որ նա դրական ազդեցություն կունենա մեր թիմի վրա,-Կապչակի խոսքը մեջբերված է «ESPN»-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում