Օբաման դժգոհ է Սիրիայի հարավ Թուրքիայի զինուժի առաջխաղացումով

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ սեպտեմբերի 4-ին տեղի ունենալիք հանդիպման ժամանակ քննադատության կենթարկի թուրքական զինված ուժերի` դեպի Սիրիայի հարավային շրջաններ առաջխաղացումը եւ սիրիական դեմոկրատական ուժերի դեմ ռազմական գործողությունները, որոնց պաշտպանում է Վաշինգթոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բեն Ռոդսը:

«Մենք չենք պաշտպանում եւ չենք պաշտպանելու թուրքական զինուժի շարժումը Սիրիայի հարավ եւ սիրիական դեմոկրատական ուժերի դեմ գործողություններում Թուրքիայի ակտիվությունը, որոնց պաշտպանում է ԱՄՆ-ը», -ասել է նա:

ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բրայան Դիսն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայում «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ` Սիրիայում իրավիճակը եւ փախստականների հետ ճգնաժամը քննարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում