Առաջին պլանում «քաղաքական աբիժնիկությունն է»
Նմանատիպ
Մանե Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Առաջին պլանում «քաղաքական աբիժնիկությունն է»
Մինչև քաղաքական տարբեր ճամբարներ միմյանց ավետում են «փուռը տալու» մասին տարբեր թեմաներով, իշխանությունը ոչ այդքան վստահ, բայց իր ոճի մեջ ուղղություն է վերցրել դեպի 2017-ի խորհրդարանական ընտրություններ:
«Փուռը տալու» մասին պատահական չասեցի. ընդդիմադիր մի շարք ուժերի և իշխանության մեջ տարբեր ժամանակներում «փողոտ պաշտոներ» զբաղեցրած անձանց գլխավոր անելիքը սրա-նրա վրա բամբասանքներ տարածելն է. սրան են հանում, նրան են բերում, էս մեկին են պաստավկա անում, մյուսին փուռը տալիս:
Քաղաքական աբիժնիկությունից վատ բան չկա. եթե քաղաքական հայտ ներկայացնելու խնդիր ունեք՝ անցեք գործի, եթե ասելիքը միայն բամսանանք է, ապա դրանով իշխանական բուրգը չեք կազմալուծի:
Պայքարը ոչ ինտելեկտի, ոչ էլ գաղափարի կյանքի կոչման համար չէ, ամեն ինչ ապաքաղաքականացվել է, նույնիսկ՝ քաղաքական բազառը, ավելի շատ ցեղային մտածողությունն է առաջին պլան եկել:
Այս 7 ամիսն էլ կանցնի-կգնա. ոչ բամբասանքները կօգնեն, ոչ էլ իրար միս ուտելը. ի վերջո վերևում նշված ֆունկցիայով զբաղվածները օգնում-ամրապնդում են իշխանության վերարտադրությունը:
Այնպես որ, ընդդիմությունն ու իշխանական առանձին սուբյեկտներ բամբասանքներով զբաղվելու կամ հերթական պաշտոնյային լրատվամիջոցներով «փուռը տալու» մասին բամսանանքները տարածել-հրճվելու փոխարեն պետք է մի քիչ էլ զբաղվեն իրենց գործերով՝ քաղաքականությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում