Բ.Սահակյանն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանին
07/02/2013 17:45
Նմանատիպ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը արծարծվել են երկու հայկական հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, հատկապես’ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում