Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվից
Նմանատիպ
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2012 թվականին գերազանցել է ժամանողների թվից:
ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2012թ-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1 691815 ուղևոր՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 1 600897 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 846 115 մարդ՝ 2011-ի 792944-ի դիմաց: Նախորդ տարի Հայաստանից մեկնել է 845700 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 37747-ով ավելի է:
2012թ-ի «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 12251 տոննա բեռ, իսկ 2011թ-ին՝ 10014 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 6687 տոննա բեռ (2011թ-ին՝ 4741 տոննա), ներկրվել՝ 5564 տոննա բեռ (2011թ-ին՝ 5273 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում 2012թ-ին կազմել է 10392՝ 2011թ-ի 9858-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ նախորդ տարի Հայաստան ժամանածների թիվը կազմել է 32 613, երկրից մեկնածներինը՝ 38 955 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում