ՀԱԿ-ը նոր կուսակցություն հիմնելու մասին դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարություն
08/02/2013 15:38
Նմանատիպ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ երեկ իրենք դիմել են Արդարադատության նախարարություն` 28 անձից բաղկացած նոր կուսակցություն հիմնելու մասին դիմումով, հաղորդում է a1plus.am-ը:
Նրա հաղորդմամբ՝ մարտի 22-ին ժամը 11-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա կուսակցության անդրանիկ համագումարը, որտեղ էլ կընտրվի նախագահ։
Կուսակցության անունը Հայ ազգային կոնգրես է (ՀԱԿ):
Կուսակցության ցուցակը ղեկավարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդգրկված են Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Զոյա Թադևոսյանը, Վլադիմիր Կարապետյանը, Արման Մուսինյանը և այլոք:
ՀԺԿ և ՀՀՇ կուսակցություններից որեւէ մեկը չի ընդգրկվել, բացի ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանից։
Չեն ընդգրկվել ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում