Շարմազանովն ասել է, թե ով և ինչպես է ձախողել Հայաստանում
09/02/2013 23:09
Նմանատիպ
Նախօրեին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության անդամների հետ հայտարարել է, որ «ընտրություններն արդեն կարելի է ձախողված համարել»: Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ ձախողումների մասին է խոսք, ՀՀԿ շտաբի անդամ, մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց.
«Քաղաքական իրադարձությունների լուսանցքում հայտնված ուժի ներկայացուցչին ի պատասխան նշեմ, որ եթե ՀՀ-ում ինչ-որ մեկն ու ինչ-որ բան ձախողվել են, ապա դա ՀԱԿ-ն է’ իր ծրագրերով հանդերձ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում