Վ.Բուայեն Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

Ֆրանսիայի հայամետ պատգամավոր Վալերի Բուայեն իր 5 պատգամավոր ընկերների հետ համատեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել Ազգային Ժողով:

Ֆրանս-հայկական «Nouvelle d’arménie» պարբերականի հաղորդմամաբ՝ օրինագիծը հիմնվում է Եվրոպայի խորհրդարանի կողմից ընդունված «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացում» նախատեսող հոդվածի հիման վրա։ Նոր օրինագծի համաձայն՝ Ցեղասպանության ժխտման համար սահմանվում է 2 տարվա ազատազրկում և/կամ 45 հազար եվրո դրամական տուգանք։

Հիշեցնենք, որ նախորդ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական էր ճանաչել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում