Քաղաքագետ. «Իսկանդեր»-ը նաև քաղաքական գործիք է Հայաստանի համար
28/09/2016 17:48
Նմանատիպ
«Իսկանդեր»-ը ոչ միայն ռազմական պոտենցիալ ունեցող համալիր է, այլև քաղաքական գործիք՝ Հայաստանի համար: Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված սպառազինությանը, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Դա նաև Հայաստանի համար պարտավորեցնող է՝ ավելի լուրջ ամբիցիաներ ունենալ ու գլոբալ խնդիրներ դնել իր արտաքին քաղաքականության առջև»,-ասաց քաղաքագետը:
Ընդհանրապես նորագույն ռազմական տեխնիկայի ցուցադրումը, ըստ բանախոսի, քաղաքական նոր քաշ է հաղորդում Հայաստանին: Վկայակոչելով ԱԳՆ ղեկավարի ՄԱԿ-ի ելույթը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը շատ խստացնում է գնահատականներն ու դիրքորոշումները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում