Մարտունի քաղաքում 5-ով ավելացել է ավագանու անդամների թիվը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ավագանու անդամների քանակը 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքում նախորդ ընտրության ժամանակահատվածի 10-ի փոխարեն, համաձայն օրենքի պահանջի, դարձել է 15:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 24 ԸԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, Մարտունի քաղաքում ավագանու անդամների թվաքանակի փոփոխությունը պայմանավորված է ընտրողների քանակի ավելացմամբ: «Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջի՝ մինչեւ 10 հազար ընտրող ունեցող համայնքում ավագանու կազմն ընտրվում է 10 հոգուց, իսկ 10 հազարից ավելի ընտրող ունենալու դեպքում՝ 15 հոգուց: Մարտունի քաղաքում 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում հաշվառվել է 10 հազար 200 ընտրող, ինչն էլ արդեն պահանջում էր ավագանու կազմի ընդլայնում: Առաջադրված 18 թեկնածուներից 15-ն արդեն ընտրվել են Մարտունի քաղաքի ավագանու անդամ: Ավագանու ընտրությունները ինչպես Մարտունի քաղաքում, այնպես էլ մեր ընտրատարածքի մյուս համայնքներում համարվել են կայացած»,- ներկայացրեց ԸԸՀ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում