Ոստիկանները «Շարժիչ ուժը երիտասարդությունն է» ակցիայի մասնակիցներին Սահմանադրություն նվիրեցին

Այսօր «Շարժիչ ուժը երիտասարդությունն է» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա է կազմակերպել համալսարանական տարածքում՝ փորձելով երիտասարդությանը, մասնավորապես՝ ուսանողներին տեղեկացնել, որ իրենք իրավունք ունեն ազատ մասնակցել երկրի հասարակական և քաղաքական կյաքնին: 

Ակցիան բուռն արձագանքի է արժանացել ԵՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի և Տնտեսագիտական համալսարանի ուսանողների կողմից: Վերջիններս հեգնական ծափ ու ծիծաղով են ճանապարհել ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի մասնակիցներն, ովքեր օրեր առաջ ևս մի ցույց էին կազմակերպել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց և խնդիրներ էին ունեցել ցույցը վերահսկող ոստիկանների հետ, այս անգամ որոշել էին սահմանադրության գրքույկ նվիրել այս ակցիան կարգավորող ոստիկաններին, ինչին ի պատասխան ոստիկանության աշխատակիցները նույնպես Սահմանադրություն են նվիրել ցուցարարներին, որը ներկայացված էր ավելի ծավալուն և բովանդակալից մեկնաբանություններով հագեցած հաստափոր մի գրքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում