«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է Արցախում անցկացված «Գութան» փառատոնը (տեսանյութ)
05/10/2016 14:36
Նմանատիպ
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Գութան» փառատոնը հասել է Արցախ։ Փառատոնն առաջին ծիլերն է գցում նաև Արցախի հողում։ «Այս փառատոնը չէր կայանա Արցախում, եթե չլիներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։ Մեր նպատակն է պահել, պահպանել և փոխանցել գալիք սերունդներին մեր ազգային մշակույթը, երգն ու պարը»,- նշել է Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։
«Նման մշակութային ծրագրերի ֆինանսավորումն առաջին հերթին ներդրում է ապագայի մեջ։ Գագիկ Ծառուկյանի անունից սրտանց ողջունում եմ բոլորիդ։ Գիտեք, որ նա մեծ ուշադրություն է դարձնում մշակույթին։ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունն է մեզ ավելի հզոր դարձնում։ Այս նախաձեռնությունը շատ կարևոր է»,- ասել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում