Օրվա գլխավոր իրադարձություններն Արմեն Աշոտյանի աչքերով
Նմանատիպ
1. Մի խումբ «քաղ. ակտիվիստներ», խախտելով ՀՀ օրենքները, քաղաքական գործունեություն և քարոզչություն են իրակացրել ՀՀ որոշ բուհերում: Ակցիայի մանսակիցների ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, ուսանողական տարիքի չէին:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում ներկայացրել է այսօրվա կարևոր իրադարձությունների համառոտ «դայջեստը»: Նախարարը մասնավորապես գրել է.
«Ուսանողները լավագույն դեպքում ժպիտներով են դիմավորել օրինախախտներին: Թորշոմած քաղաքական պատյանները «նոր արյամբ» լցնելու փորձը ձախողվեց:
Սպասենք նոր գրանտների: Գերատեսչական արձագանք այս փուլում չի նախատեսվում, որպեսզի չավելացնենք սպասվող գրանտների դրամագլուխը:
2. Վարդենիսում գյուղացիներից մեկը ՀՀ Նախագահին ուղղված խոսքում ադրբեջաներեն արտահայտություններ է արել: ՀՀ Նախագահին թարգմանություն չպահանջվեց:
Շատ ուրախ եմ, որ մեր Նախագահը գիտի հակառակորդի լեզուն: Ադրբեջանաֆոբիայի դրսևորումները հասկանալի պատճառներով անթույլատրելի են: Իսկ շահարկումները’ զավեշտալի: Չշփոթենք ժողովրդին Իլհամ Ալիևի և իր «արքունիքի» հետ: Իդեպ, անցյալ տարի լույս տեսավ ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը Հայաստանում:
3. Փորձում են շրջանառել ԲՀԿ-ի’ հետընտրական կոալիցիա մտնելու խոսակցությունները:
Բացառիկ դեպք է, երբ համաձայն եմ Նաիրա Զոհրաբյանի հետ’ չեմ տեսնում նման զարգացումների համար ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական պարտավորություններ:
4. Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին:
Իրականում Րաֆֆին ՀՀ Նախագահի ընտրություններին առաջադրված 7 թեկնածուներից մեկն է: Երկկողմանի ձևաչափի մասին խոսք լինել չի կարող, իսկ 7 հոգով էլ դժվար բանավեճ ստացվի 🙂
Ուստի Րաֆֆուն մնում է Սերժ Սարգսյանի կարոտն առնել, պոկելով վերջինիս պաստառները:)»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում