Էդ.Նալբանդյանը Արևելյան գործընկերության շրջանակներում հանդիպել է Մոլդովայի արտգործնախարարի հետ
Նմանատիպ
Փետրվարի 13-ին Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում կայացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:
Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առչվող հարցերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում