Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն մայիսի 5-ին
14/02/2013 13:35
Նմանատիպ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունը կանցկացվի մայիսի 5-ին:
«Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից»:
Ըստ այդմ՝ ավագանու ընտրությունների միջոցով կընտրվի Երևանի նոր քաղաքապետը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանին կազմված է 65 անդամից, որն ընտրվում է չորս տարի ժամկետով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում