Թրամփը վերստին ներողություն է խնդրել կանանց վերաբերյալ սկանդալային արտահայտությունների համար

Թրամփը վերստին ներողություն է խնդրել կանանց վերաբերյալ սկանդալային արտահայտությունների համար

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վերստին ներողություն Է խնդրել կանանց վերաբերյալ արած արտահայտությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա «խոսակցություն Էր տղամարդկանց հանդերձարանում»: Ես դրանով չեմ հպարտանում: Ես դրա համար ներողություն եմ խնդրում իմ կնոջից, ամերիկյան ժողովրդից»,-ասել Է Թրամփը դեմոկրատներից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ հեռուստաբանավեճի ընթացքում, որը հոկտեմբերի 9-ին տեղի Է ունեցել Միսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքում:

Հոկտեմբերի 7-ին հրապարակվել Էր թեկնածուին վարկաբեկող 11-ամյա վաղեմության տեսագրություն, որտեղ քաղաքական գործիչը գռեհիկ արտահայտություններով պարծեցել Է կանանց նկատմամբ իր «քաջագործություններով» եւ պնդել, թե իրեն ամեն ինչ թույլատրված Է, քանի որ ինքը «աստղ Է»: Տասանյութի հրապարակումից հետո մի խումբ հայտնի հանրապետականներ Թրամփից պահանջել են հանել իր թեկնածությունը նախագահական ընտրարշավից, ինչն աննախադեպ Է ԱՄՆ-ի նորագույն քաղաքական պատմության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում