Կոլումբիայի նախագահը Խաղաղության մրցանակի միջոցները կնվիրաբերի պատերազմից տուժածներին
Նմանատիպ
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը Խաղաղության Նոբելյան մրցանակի դրամական բաղադրիչը կփոխանցի երկրում քաղաքացիական պատերազմի զոհերի ընտանիքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Խաղաղության Նոբելյան մրցանակը պատկանում Է կոլումբիացիներին, հատկապես նրանց, ովքեր տուժել են պատերազմում: Մենք մեր ընտանիքով որոշել ենք փողերը հանձնել տուժածներին»,-գրել Է պետության ղեկավարը Twitter-ում: Խաղաղության Նոբելյան մրցանակի դրամական բաղադրիչը կազմում Է 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 975 հազար դոլար):
Բացի այդ, դափնեկրին հանձնվում Է ոսկե մեդալ եւ համապատասխան դիպլոմ:
Սեպտեմբերի վերջին Սանտոսը եւ FARC ձախ ապստամբական խմբավորման առաջնորդ Տիմոլեոն Խիմենեսը, որը հայտնի Է Տիմոշենկո կեղծանվամբ, հաշտության համաձայնագիր են ստորագրել ավելի քան կես դար շարունակվող զինված հակամարտությունից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում