Կատալոնիան Մադրիդի հետ համաձայնեցնում է անկախության հանրաքվեի պայմանները

Կատալոնիան Մադրիդի հետ համաձայնեցնում  է անկախության հանրաքվեի պայմանները

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Մադրիդին ներկայացրել է Կատալոնիայի անկախության հարցի շուրջ հանրաքվեի անցկացման պլանը եւ Իսպանիայի կառավարությանն առաջարկել՝ ներկայացնելու իր տեսակետները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել է La Vanguardia թերթը:

Պուչդեմոնի խոսքով, որից մեջբերում Է արել հրատարակությունը, այդ պլանը «չի բացառում իր առաջարկությունները ներկայացնելու պետության հնարավորությունները»: Ինչպես նշվում է, Կատալոնյան կառավարության ղեկավարը պատրաստ է քննարկել այն ամենը, ինչ վերաբերում է հանրաքվեի կազմակերպման ժամկետին, պայմաններին, հարցի ձեւակերպմանը, ինչպես նաեւ դրա անցկացման վրա մորատորիում սահմանելու հնարավորությանը:

Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել է, որ տարածաշրջանի անկախության հարցի շուրջ հանրաքվեն կկայանա 2017 թվականի սեպտեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում