Պուտինը խոսել է Ստամբուլի համաժողովի բացմանը

Պուտինը խոսել է Ստամբուլի համաժողովի բացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում մասնակցել է Համաշխարհային էներգետիկ համաժողովի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Համաժողովի սրահ Վլադիմիր Պուտինը ներս է մտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախքան արարողության մեկնարկը` ներկաները հարգանքի տուրք են մատուցել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման զոհերի հիշատակին:

Իր ելույթում Պուտինը խոսել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը կյանքի կոչելու պատրաստակամության մասին:

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ Թուրքիան դժվարին ժամանակներում է: «Վերջերս ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ: Մենք հետևում էինք դեպքերի զարգացմանը: Շնորհավորում ենք թուրք ժողովրդին իրադրությունը հսկողության տակ առնելու առնչությամբ»,- ասել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում