Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են պաշտպանել Հալեպից զինյալների դուրսբերման նախաձեռնությունը

Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են պաշտպանել Հալեպից զինյալների դուրսբերման նախաձեռնությունը

Ռուսաստանը եւ Թուրքիան պաշտպանում են Հալեպից զինյալների դուրսբերման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի առաջարկությունը՝ արյունահեղությանը վերջ դնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Թուրքիայի նախագահի հետ միասին մենք պայմանավորվեցինք, որ ամեն ինչ անելու ենք՝ աջակցելու Հալեպ քաղաքից մարտական այն ստորաբաժանումների դուրսբերման ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությանը, որոնք չեն ցանկանում վայր դնել զենքը»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում