Միլլերը չի բացառել «Թուրքական հոսքի» առաջին երկու ուղեգծերի արագացված կառուցումը
Նմանատիպ
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը չի բացառում «Թուրքական հոսք» նախագծի առաջին երկու ուղեգծերի կառուցման վաղաժամկետ ավարտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
«Երկու ուղեգծերի կառուցումը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերը: «Գազպրոմ»-ը ծովային գազամուղների շինարարության բավականին մեծ փորձ ունի, կարծում եմ՝ մենք կկարողանանք առաջ անցնել նույնիսկ այդ գրաֆիկից»,-ասել է նա:
Միլլերը հիշեցրել Է, որ ծովային գազամուղը պատկանում է «Գազպրոմ»-ին: «Գազպրոմ»-ը հարյուր տոկոսով ֆինանսավորելու է առաջին եւ երկրորդ ուղեգծերի շինարարությունըե,-նշել է նա:
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ Թուրքիայի Էներգետիկայի ու բնապաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը երկու երկրների նախագահների ներկայությամբ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին:
Նախագիծը Սեւ ծովով գազամուղի կառուցում է նախատեսում մինչեւ Թուրքիայի եվրոպական մաս եւ այնուհետեւ դեպի Հունաստանի հետ սահմանը: Նախագծի ծովային տեղամասի երկարությունը պետք է կազմի մոտավորապես 910 կիլոմետր, Թուրքիայի տարածքով անցնող ցամաքային հատվածինը՝ 180 կիլոմետր: Նախագծի ընդհանուր արժեքն ավելի վաղ գնահատվել է 11,4 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում