Թ.Մանասերյանը մեղադրում է Հ.Բագրատյանին գրագողության մեջ
Նմանատիպ
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախագայի թեկնածու Հրանտ Բագրատյանի կողմից փետրվարի 13-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հնչեցրած մեղադրանքներին:
«Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Բագրատյան Հրանտը, ով մեղմ ասած, երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, փետրվարի 13-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում փորձել է անձնավորել նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչած մասնագիտական զուսպ քննադատությունը՝ իր ծրագրում առկա հակասությունների առնչությամբ, և իրեն թույլ է տվել անընդունելի վիրավորական արտահայտությություններ:
Մասնագիտական առարկայական քննարկման միջոցով իր, այսպես կոչված, «նախընտրական ծրագրի» անհեթեթությունները բացահայտելու, նախագահի թեկնածուի գրագողության փաստերը հիմնավորելու և տնտեսագիտության բնագավառում տարրական գիտելիքների պակասը հանրությանը իրազեկելու նպատակով դիմում եմ հայկական բոլոր հեռուստաընկերություններին’ ուղիղ եթերում հանդիպում կազմակերպելու և հրավիրելու անպատասխանատու արտահայտությունների հեղինակին:
Թեև, գրեթե համոզված եմ, որ բավարար համարձակություն չի ունենա առերեսվելու և փորձելու է արդարանալ նոսրացած ընտրազանգվածի հետ հանդիպումների արանքում ժամանակի պակասով, պատրաստ եմ մարտահրավերը ուժի մեջ պահել անգամ ընտրության հաջորդող օրերին’ հուսալով, որ երբևէ պատրաստ կլինի շիտակ զրույցի»,- մասնավորապես գրել է Թ.Մանասերյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում