Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի

Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Մինչ այս, Ներսիսյանն զբաղեցրել է «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության` տնօրենների խորհրդի քարտուղարի, ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդականի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի բաժնի պետի, Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնները:

2012-2016 թվականներին նա եղել է «Ինկրիպտ» համակարգային ինտեգրման ընկերության տնօրենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում