Դյուրանտ․ Ուրախ եմ, որ «Գոլդեն Սթեյթը» պարտվել է «Կլիվլենդին»

Դյուրանտ․ Ուրախ եմ, որ «Գոլդեն Սթեյթը» պարտվել է «Կլիվլենդին»

«Գոլդեն Սթեյթի» բասկետբոլիստ Կևին Դյուրանտը խոստովանել է, որ ուրախացել է, երբ կանոնավոր առաջնության եզրափակիչ խաղում իր ներկայիս թիմը պարտվել է «Կլիվլենդին»։ Ըստ Դյուրանտի, այդ պարտությունը կարևոր դեր է խաղացել «Օկլահոմայից» «Գոլդեն Սթեյթ» տեղափոխության հարցում։

-Գործակալս ինձ ասում էր, որ «Գոլդեն Սթեյթին» միանալու որևէ հնարավորություն չունեմ։ Իսկ ես ինձ երեխայի նման էի պահում, ասում էի․ «Շատ եմ ցանկանում խաղալ այս տղաների հետ։ Ես կկարողանամ լավ նետումներ կատարել, հիանալի անցումներ անել»։ Պարզապես աղաչում էի գործակալիս, որ քայլեր ձեռնարկի։

Երբ «Գոլդեն Սթեյթը» պարտվեց, հասկացա՝ տեղափոխությունս ավելի հավանական է դառնում։ Սկսեցի ավելի ու ավելի շատ մտածել այդ մասին։ Հիմա գերադասում եմ չխոսել այն մասին, թե ինչ կլիներ, եթե թիմը չեմպիոն դառնար։ Նրանք անավարտ գործեր ունեն և դիմեցին ինձ։ Կարծում եմ՝ կարելի է ասել, որ ուրախ եմ թիմի պարտության համար,-Դյուրանտի խոսքը մեջբերել է «ESPN US»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում