«Հայկական ժամանակ». Երեկ աշխատանքից ազատված Պավել Սաֆարյանն առաջիկայում պաշտոնի կնշանակվի

«Հայկական ժամանակ». Երեկ աշխատանքից ազատված Պավել Սաֆարյանն առաջիկայում պաշտոնի կնշանակվի

«Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ աշխատանքից ազատված ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար։

Իսկ մինչ այդ Սաֆարյանը հասցրել է գրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն իր կյանքում հոբելյանական 20-րդն է։ Այսինքն, անկախ Հայաստանի 25 տարվա բյուջեներից 20-ը նա է կազմել։ Հիշեցնենք, որ պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է։ Նա Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրն է։ Իսկ 1994–1997թթ. եղել է հարկային պետական տեսչության պետ-նախարար։ 1997-ից եղել է ֆինանսների փոխնախարար։ Սաֆարյանի պաշտոնավարման տարիներին Ֆինանսների նախարարությունը երբեմն շատ արագ, երբեմն մի փոքր դանդաղ տեմպերով, բայց տասը նախարար է փոխել»,– գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում