«Աշխարհում գլոբալ անվտանգության համակարգը փլուզված է».Նիկոլայ Բորդյուժան Երևանում է

«Աշխարհում գլոբալ անվտանգության համակարգը փլուզված է».Նիկոլայ Բորդյուժան Երևանում է

Աշխարհում գլոբալ անվտանգության համակարգը փլուզված է, այսօր Երևանում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, ինչը վերլուծության չի ենթարկվում: Անվտանգության ոլորտում ինչ-որ ալգորիթմ ստեղծելն էլ, հետևաբար, հեշտ չէ: Ընդհանուր առմամբ, փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը, դադարեցված են առաջատար միջազգային խոշոր խաղացողների միջև կապերը, երկխոսությունն ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության և այլ մարտահրավերների վերաբերյալ», – նշեց Ն.Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, որևէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի:

Նշենք, որ Նիկոլայ Բորդյուժան մասնակցում է Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ի դերը եվրասիական անվտանգության մեջ» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը շատ կարճ հանդես եկավ բացման խոսքով ու արագ հեռացավ դահլիճից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում