ԱՄՆ-ը Թուրքիային հորդորել է հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը
12/10/2016 12:46
Նմանատիպ
Միացյալ Նահանգները Թուրքիային հորդորել է հարգել Իրաքի ինքնիշխանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խնդրին անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին:
Անդրադառնալով Իրաքի վարչապետ Հայդալ ալ-Իբադիի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությանը` Քիրբին ասել է. «Իրաքի բոլոր հարևանները պետք է հարգեն Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Իրաքում տեղակայված թուրքական ուժերն այնտեղ որպես միջազգային կոալիցիայի մաս չեն: Բաշիքայի հարցը պետք է լուծեն Իրաքի և Թուրքիայի կառավարությունները»:
Պետդեպի խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կողմ է երկխոսության ճանապարհով երկու երկրի միջև խնդրի լուծմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում